ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին մեղադրել է պետական դավաճանության մեջ: Թրամփը նաև նշել է, որ տիկին Փելոսին տեղյակ է եղել Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ադամ Շիֆի կողմից «ստի և կեղծիքի» տարածման մասին: «Ես ենթադրում եմ, որ սա նշանակում է, որ նրանք (խմբ․՝ Փելոսին և Շիֆը), բոլորի հետ միասին, ովքեր իրենց հետ չարամտորեն պայմանավորվածություն են ձեռք բերել, պետք է անմիջապես պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը՝ Twitter միկրոբոլգի իր էջում: