Ուկրաինայի դատախազությունը հարուցել է քրեական գործ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի դիմումի հիման վրա՝ Ուկրաինայի սահմանին նրա առևանգման և անօրինական տեղափոխման վերաբերյալ, հայտնում է Ուկրաինայի դատախազության մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости գործակալությունը: Սաակաշվիլին ոստիկանությանը դիմել էր դեռևս 2018 թվականի փետրվարի 18-ին: