WCIT 2019 համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանում ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը: Երիտասարդ միլիարդատերը «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի մոդերատորներից մեկն է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-9-ին Երևանում տեղի է ունենում «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

 

 

Տեսանյութը` Tert.am-ի