Թուրքիայի ԱԳՆ-ը բացատրություն է պահանջել ամերիկացի դիվանագետից Twitter-ում «լայքի» պատճառով: ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հաշիվը հավանել է թվիթը, որում ասվում է, որ Թուրքիայի ժողովուրդը պետք է առանց Թուրքիայի ազգային կուսակցության առաջնորդի քաղաքական դարաշրջանի պատրաստվի, քանի որ վերջինս հիվանդ է, հաղորդում է Politico-ն: 

ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր պաշտոնակատար Ջեֆրի Հովենիերը կանչվել է ԱԳՆ՝ չնայած դեսպանատան հայտարարությանը, թե «լայքը» սխալմամբ է արվել: Դեսպանատունը ներողություն է խնդրել: