Հնդկաստանում մահապատժի են ենթարկել մանկապիղծին, որը հինգ ժամ բռնաբարել է երկու տարեկան աղջկան, այս մասին հաղորդում է Times of India-ն:

Ողբերգությունը տեղի է ունեցել 2012 թ. Հնդկաստանի Մախարաշտա նահանգում: Տղամարդը փախցրել է աղջկան և տարել իր տուն, դրսի դռներից մեկը փակել է՝ տպավորություն ստեղծելու, թե ներում մարդ չկա և փոքրիկ զոհին հինգ ժամ բռնության ենթարկել:

Աղջնակի բացակայությունը հայրն է նկատել և դիմել օրինապահներին: Վերջիններս, երբ դուրս են եկել հետքի վրա, 2-ամյա փոքրիկին գտել են անգիտակից վիճակում, ինչից հետո անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Միայն անցած շաբաթ երկու դատական նիստերում էլ հանցագործին մեղավոր են ճանաչել և դատապարտել մահվան: