Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 10:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում օպերատիվ խմբերը համապատասխան աշխատանքներ են իրականացնում: Աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են: