ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, կալանավոր Գագիկ Խաչատրյանն այսօր տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ հետազոտություն անցնելու համար:

Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը մի քանի շաբաթ առաջ անցել էր հետազոտություն։

Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Պաշտպանական կողմն այս ընթացքում բազմիցս պնդել է, որ Գագիկ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: