Չինացի կոնստրուկտորները ստեղծել են մարտական թռչող սարք, որը նման է չբացահայտված թռչող օբյեկտի (НЛО): Այս մասին գրում է The Drive- ը:

Հաղորդվում է, որ նոր մարտական մեքենան ներկայացվել է «China Helicopter Exposition 2019»-ին  : Նախագիծը կոչվել է «Սուպեր մեծ սպիտակ շնաձուկ»:

Ենթադրվում է, որ թռչող մեքենան կարող է տեղավորել ոչ ավելի, քան երկու հոգի:

Ինչպես նշվում է, Չինաստանի ռազմական մեքենայի նկարները տեղադրվել են Twitter- ում՝ Alert 5 օգտատիրոջ  անվան տակ:

Մի գրառման մեջ նա գրել է, որ «թռչթղ սարքը» ունակ է արագացնել մինչև 650 կմ/ժ արագություն: