Հայաստանում վերջին ամիսներին առավել քան ակտուալ թեմա է կառավարության կողմից այս կամ այն նպատակով ստացվող գրանտները: Հանրությանը հուզում է, թե ի վերջո որտեղից են գալիս այդ գումարները և ինչն էլ ավելի կարևոր է՝ ինչի վրա են ծախսվելու: Սակայն կառավարության առանձին անդամներ, պարզվում է` ոչ պակաս գրանտասեր են: Մասնավորապես, խոսքը մի շարք փոխնախարարների մասին է: Իհարկե, չենք կարող պնդել, որ վերջիններիս կողմից ստացված գրանտներն այս կամ այն կերպ նպաստում են «ազգի կործանմանը», ինչի հետ որ հանրության շրջանակում ասոցացվում է գրանտ եզրույթը, սակայն միանշանակ է, որ վերջիններիս կողմից նման ֆոնդերից ֆինանսավորվելն օրերից մի օր էլ կարող է ազդի ընդունած քաղաքական որոշումների և մշակվող քաղաքականության վրա:
 
Եվ այսպես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը 2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը...։» 2014 թվականին Սորոսից ստացված գրանտի թեման ԼԳԲՏ-ներն էին, 2017թ-ին ստացված գրանտը՝ Ապրիլյան պատերազմը. Այս տարի Սորոսի հիմնադրամից ստացել է 25,500 դոլար: Ծրագրի նպատակն է ա) նպաստել միգրացիայի նկատմամբ հանդուրժող հասարակական դիսկուրսի զարգացմանը` մոբիլիզացնելով միգրացիոն քաղաքականություն մշակելու փորձագիտական կարողությունները` հիմնվելով հանդուրժողականության և իրավունքների հարգանքի սկզբունքների վրա: բ) աշխուժացնել քննարկումները, որոնք անհրաժեշտ են երկրում ժողովրդավարական վերափոխումների համար՝ տարբեր հարցերի շուրջ բաց քննարկումներ անցկացնելով և դրանց վերաբերյալ քննադատական մտածողության և հիմնախնդիրների լուծման մոտեցումների խթանմամբ:
 
Արևիկ Անափիոսյանը, ով զբաղեցնում է կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը, իր հասարակական կազմակերպության շրջանակներում երկար ժամանակ ֆինանսավորվել է Սորոսի հիմնադրամից: Միայն անցած երկու տարվա ընթացքում այդ կազմակերպությունը Սորոսի հիմնադրամից 158 000 դոլար է ստացել, մոտ 38 000 դոլար էլ՝ այլ կազմակերպությունների հետ իրականացվող համատեղ:
 
Արդարադատության նախկին փոխնախարար, այսօր արդեն ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը ունի հասարակական կազմակերպություն, որը Սորոսի ֆոնդից մոտ 300 հազար դոլար դրամաշնորհ է ստացել։ Դա «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հասարակական կազմակերպությունն է։ Դրանով է նաև պայմանավորվում ՀՀ արդարադատության նախարարության ակտիվությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի ընդունման հարցում։