«Յանդեքս»-ի բաժնետոմսերի գները Մոսկվայի բորսայում առևտրի ընթացքում ընկել են 20,3 տոկոսով՝ հասնելով մինչև 1855 ռուբլի, որը նվազագույնն է 2018-ի դեկտեմբերից ի վեր:

Մոսկվայի ժամանակով ժամը 17: 46-ի դրությամբ, գնանշումները կրճատվում են 18,61 տոկոսով, միևնույն ժամանակ «Մոսբիրժի» ինդեքսը նվազել է կես տոկոսով:

«Յանդեքս»-ի արժեթղթերի առևտրային ծավալը Մոսկվայի բորսայում սահմանել է այս ընկերության համար պատմական ռեկորդ՝ կազմելով գրեթե 8,5 միլիարդ ռուբլի:

ԱՄՆ-ի NASDAQ բորսայում «Յանդեքս»-ի բաժնետոմսերի գները նվազել են մոտ 16.4 տոկոսով:

«Ընկերության բաժնետոմսերի գնի անկման վրա կարող էր ազդել Yandex.Money համակարգի հաճախորդների տվյալների արտահոսքի մասին լուրերը»,-ասել է Freedom Finance-ի վերլուծաբան Եվգենի Միրոնյուկը:

Նա հավելել է, որ խաղացողները կարող են նաև այս կերպ արձագանքել նշանակալից ռեսուրսների առաջարկվող օրինագծին, որով սահմանափակվում է ընկերությունում արտասահմանյան ընկերությունների մասնակցության մասնաբաժինը 20 տոկոսով: Ինչպես նշել է Միրոնյուկը, իրավախախտին կարող է արգելվել գովազդել, ինչը «Յանդեքս»-ի համար եկամտի հիմնական աղբյուրն է:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յանդեքս Տաքսի» ծառայությունը հետ է կանչել Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը ներկայացրած «Везет» ընկերության ակտիվների գնման հայտը:

Yandex.Taxi-ի մամուլի ծառայությունը հստակեցրեց, որ հետ են կանչել գնման հին հայտը և նոր դիմում են ներկայացրել: Ինչպես պարզաբանել են ընկերությունից, այս որոշումը կապված է գործարքի կառուցվածքի փոփոխության հետ: