Լրագրող Քորթնի Քյուբը, որը NBC հեռուստաընկերության հաղորդավարներից է, ուղիղ եթերում պատմել է Սիրիայում տիրող իրավիճակի մասին, երբ նրա խոսքն ընդհատել է որդին։ Փոքրիկն անսպասելի հայտնվել է ստուդիայում, մոտեցել Քյուբին, սկսել է քաշել նրա թևից և շեղել եթերից։

«Ներեցեք, բալիկս է», – ասել է լրագրողը ու շարունակել խոսքը։

Ռեժիսորն արագ փոխել է կադրը, և էկրանին հայտնվել է Մերձավոր Արևելքի քարտեզը։ Որոշ ժամանակ անց Քյուբը դարձյալ հայտնվել է կադրում։