Արթիկում անչափահաս աղջկա նկատմամբ ուժի գործադրմամբ բռնաբարության դեպք է բացահայտվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Արթիկի 40-ամյա բնակչին երեկ՝ մարտի 24-ին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Արթիկի բաժին:

Պարզվել է, որ սույն տղամարդը (անունը չենք հաղորդում էթիկական նկատառումներով) ուժի գործադրմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել կնոջ անչափահաս դստեր նկատմամբ, ով 8-րդ դասարանի աշակերտուհի է: Մայրը, տեղեկանալով աղջկա հետ կատարվածի մասին, դիմել է տեղի ոստիկանություն, ինչին հետեւել են ոստիկանական գործողությունները: Տղամարդը ձերբակալված է:

Այս դեպքի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ստանալ ոստիկանությունից, սակայն այստեղից հաստատեցին միայն միջադեպի փաստը: Նշել են նաեւ, որ երեխային տրվել է դատաբժշկական ուղեգիր: Նշենք, որ տղամարդը նախկինում դատապարտված է եղել: