Բարսելոնայի հայկական համայնքային կյանքի ստեղծման և զարգացման մեջ ներդրում ունեցած բոլոր Հասարակական Կազմակերպությունները, Եկեղեցական Խորհուրդը, ինչպես նաև ակտիվ անհատները, պաշտոնապես հայտարարում են՝

«Բարսելոնայի Հայ Համայնք» ֆեյսբուքյան էջ/անձը (https://www.facebook.com/profile.php?id=100041255390912), ոչ մի առնչություն չունի տեղի հայկական կազմակերպությունների հետ և չի ներկայացնում Բարսելոնայի հայ հանրությանը։

Բարսելոնա ժամանած այս նոր հայորդին, որ դեռևս չի ճանաչում ընդհանուր բարսելոնահայությանը, չի ծանոթացել տեղի կազմակերպությունների գործունեությանը, մեր բոլորի անցած ճանապարհը, դժվարությունները և ձեռքբերումները և չխորհրդակցվելով որևէ մեկի հետ՝ չի կարող նպաստել բարսելոնահայության համայնքային կյանքի զարգացմանը։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ այս գործունեությունը ինքնահռչակ է և անձնական շահ է հետապնդում՝ շահարկելով «Բարսելոնայի Հայ Համայնք» վերնագիրը։

Մենք՝ Բարսելոնայի հայկական Հասարակական Կազմակերպությունները, Եկեղեցական Խորհուրդը և համայնքային կյանքի մեջ ակտիվ անհատներս, հորդորում ենք, որ տվյալ անձը իր գործունեությունը ծավալի այլ անունի ներքո և չօգտագործի «Բարսելոնայի Հայ Համայնք» անունը, քանի որ դրա ոչ մի բարոյական իրավունքը չունի։

 

Հարգանքներով՝
Բարսելոնայի Հայկական Մշակութային Միություն
Բարսելոնայի Հայք Միություն
Լորետ դե Մարի Հայաստան Մշակութային Միություն
Կատալունիայի Արարատ Հայկական Միություն
Հայ․ Առաքելական Եկեղեցու Իսպանիայի և Պորտուգալիայի Թեմ
Արման Մայիլյան
Ավետիս Մանուչարյան
Դավիթ Համբարձումյան
Դավիթ Մամիկոնյան
Խաչիկ Նազարյան
Հայկ Եղիազարյան
Հովսեփ Մանուկյան
Հուսիկ Կարապետյան
Նորիկ Ասատրյան
Ռոստոմ Մուրադյան
Սարգիս Հակոբյան
Սևադա Սահակյան
Սիրանույշ Սահակյան
Տաթեւ Սուլեան