Հոկտեմբերի 16-ին, ժամը 11:56-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի «Հոփիկներ» կոչվող տարածքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պտղատու այգում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:16-ին, մարվել՝ 13:58-ին:

Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ և ամբողջությամբ ջերմահարվել են պտղատու ծառերը: