ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Անդրադառնալով առողջական վիճակին հայտնեց՝ Քոչարյանի ինքնազգացողությունը նորմալ է: