Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող, գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանները  Հատուկ քննչական ծառայությանը գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Նշենք, որ նախաքննական մարմինը Մայրապետյանի  վերադարձի համար ողջամիտ ժամկետ էր սահմանել հոկտեմբերի 15–ը։

Այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար։