Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը Հալաբյան փողոցի 34 շենքի բակում կայանված ավտոմեքենայի ուղղությամբ կրակոց է արձակել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ նշված շենքի բնակիչ Հասմիկ Հ.-ին պատկանող Mini cooper մակնիշի մեքենայի ապակու և հողմապակու վրա կրակոց է արձակել Արագածոտնի մարզի բնակիչ, 26-ամյա Ռազմիկ Ս.-ն:

Ժամեր անց ոստիկանության ծառայողները Ավան վարչական շրջանում հայտնաբերել են Ռազմիկ Ս.-ին և բեման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Արդեն տեղում նա խոստովանել է, որ նշված ավտոմեքենայի ապակին ինքն է դիտավորությամբ վնասել՝ իրեն ամրակցված գազային ատրճանակով, որից հետո ներկայացրել է ատրճանակը: