Աբխազիայի Կուտոլ գյուղում հարսանիքի լուսանկարները համացանցում հայտնվել են հոկտեմբերի 19-ին: Տոնական սեղանին երևացել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ քարայծեր՝ տեղեկացնում է Sputnik-ը:

Հարսանեկան ճաշացանկում Կարմիր գրքի կենդանիների առկայությունը ճանաչել է Էկոլոգիայի և բնության պահպանության պետական հանձնաժողովի նախագահ Սավլի Չիտանավան: Նա հայտարարել է, որ կենդանիները սպանվել են Աբխազիայի սահմաններից դուրս: Այս տեղեկությունը հաստատել է տանտեր Բեսլան Աբխազավան, որը հայտնել է, որ քարայծերը նվեր է ստացել Հյուսիսային Կովկասի ընկերներից:

Չիտանավան նշել է, օրինախախտներին պատասխանատվության ենթարկել չի հաջողվի Աբխազիայում սեփական Կարմիր գրքի բացակայության պատճառով:

Image result for На кавказской свадьбе съели краснокнижных туров

Image result for На кавказской свадьбе съели краснокнижных туров