Եվրախորհրդի պատգամավոր Անջելո Չիոկան իր ելույթում խստորեն դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ուժերի կողմից անցկացվող «Խաղաղության աղբյուր» գործողությունը: Իտալացի պատգամավորը իր թուրք գործընկերներից նվեր ստացած թուրքական դրոշի պատկերով շոկոլադի տուփը նետել է հատակին և կոչ է արել իր գործընկերներին նույն կերպ վարվել: «Ես ասում եմ ո՛չ այսպիսի Թուրքիային»,- հայտարարել է Չիոկան: