SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր չափի կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ անձը Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակի մոտ հափշտակել է նույն շենքի բնակիչ, 55-ամյա Սերգեյ Ա.-ի ձեռքի «բարսետկան» և դիմել փախուստի:

Ինչպես հայտնումէ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խուբը՝ ավագ քննիչ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հանցագործը Սերգեյ Ա.-ից հափշտակել է 15 հազար ԱՄՆ դոլար:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com