ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում, հերքեց մամուլի տեղեկությունները, թե առաջիկայում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել:

Հարցին, թե պետական վերահսկողական ծառայությունը ԱԱԾ-ում ինչ ստուգումներ է իրականացնում եւ արդյոք դա վերաբերում է Արթուր Վանեցյանի ղեկավարման տարիներին, նա պատասխանեց. «ՊՎԾ-ն իր հերթական ստուգումներն է իրականացնում, եւ կարծում եմ՝ առաջիկայում կլինի հրապարակում: Արթուր Վանեցյանի հետ դա կապված չէ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակում ուսումնասիրում է ԱԱԾ գործունեությունը երեւի թե 2 տարվա կտրվածքով»: