Հայտնի ռուս լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Կալիֆորնիայում ելույթի ընթացքում պատասխանել է ադրբեջանցի լրագրողուհու դիտարկմանը:

Արզու Մամեդովան, դիմելով Պոզներին, ասել է, որ «Ղարաբաղի անկախությունն աշխարհը չի ճանաչել»: Պոզները պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից պաշտոնապես ճանաչված տարածք է:

Հայաստանում 2019 թվականի մայիսին տված հարցազրույցում Վլադիմիր Պոզները հայտարարել էր, որ շատ կցանկանար այցելել Լեռնային Ղարաբաղ՝ իր դիրքորոշումը հայտնելու համար, և որ բոլորը, ներառյալ ադրբեջանցիները, կհասկանան, որ այս հարցում «իր սիրտն այս կողմում է, ոչ թե այն»: