«911» ծառայություն հոկտեմբերի 28-ին, ժամը 15:34-ին տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկի մոտակա հողատարածքում նռնակ է նկատվել:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է РГД-5 տեսակի ձեռքի նռնակ:

Մինչ սակրավորների՝ կանչի վայր հասնելը փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: