Հոկտեմբերի 29-ին Ֆիլիպիններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը գերազանցել Է 400-ը: Այդ մասին հայտնել Է Manila Bulletin թերթը:

Ավելի վաղ հաղորդվել Էր ինը զոհվածի եւ 40-ից ավելի տուժածների մասին: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը երեքշաբթի առավոտյան հայտնել Է, որ Ֆիլիպիններում 6,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել:

Ավելի ուշ այն նվազեցվել Է մինչեւ 6,6 մագնիտուդ:

Ստորգետնյա ցնցումները նաեւ ենթակառուցվածքի ավերման են հանգեցրել Մինդանաո կղզու տարբեր շրջաններում եւ ԷլեկտրաԷներգիայի մատակարարման խափանումների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: