Գերմանիայի Մեքլենբուրգ-Վորպոմեր նահանգի Ռոստոկ քաղաքում հոգեհացին սգավորներին պատահաբար հաշիշով խմորեղեն են մատուցել: Այս մասին հաղորդել է MY Northwest կայքը:

Հոկտեմբեր 29-ին տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ հուղարկավորությունից հետո հանգուցյալի հարազատները, ըստ գերմանական ավանդույթի, գնացել են ռեստորան՝ սուրճ խմելու և կարկանդակ ուտելու: Բայց խմորեղեն ուտելուց հետո 13-ը սրտխառնոց և գլխապտույտ են ունեցել: Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Ոստիկանությունը պարզել է, որ ռեստորանի աշխատակցի 18-ամյա դուստրն է թխել կարկանդակները: Պատրաստի կարկանդակները պահվել է սառնարանում: Աղջկա մայրը պատահաբար խառնել է՝ վերցնելով հաշիշով թխվածքը, որը աղջիկը թխել էր մեկ այլ միջոցառման համար:

Ոստիկանությունը հետաքննում է 18-ամյա աղջկա դեմ հարուցված գործը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսին, բայց, սգավորների նկատմամբ հարգանքից ելնելով, ավելի վաղ տեղեկություններ չեն հրապարակվել։