Կառավարությունը լրացուցիչ 69 մլն դրամ հատկացրեց մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրի (դայակի ինստիտուտ) շահառուների համար: Խոսքը նախորդ տարվանից ընդգրկված, ինչպես նաև ընթացիկ տարում ծրագրում ընդգրկվել ցանկացող լեռնային, բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի շահառուների մասին է:

Ըստ որոշման՝ հիմնավորման, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող' աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրի համար 2019թ. նախատեսվել է 400 շահառուի ընդգրկում, որից տարեսկզբից իրականացվել է 341 ծրագիր: Հաշվի առնելով, որ մինչև հոկտեմբերին ավարտվում է շուրջ 25 ծրագիր, 4-րդ եռամսյակում շարունակվող ծրագրերի թիվը կկազմի 375:

Բացի այդ, ընթացիկ տարում շարունակվում է շահառուների հոսքը զբաղվածության տարածքային կենտրոններ, որոնք հաշվառվում են ծրագրում ընդգրկվելու ակնկալիքով: Չնայած որ հաշվառվածների թվաքանակը ամենամեծն է Երևան քաղաքում, այնուամենայնիվ մարզերում նույնպես քիչ չեն ծրագրում ընդգրկվել ցանկացողների թվաքանակը:

Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը հատկապես լեռնային, բարձր լեռնային, սահմանամերձ բնակավայրերում, որտեղ խիստ սահմանափակ է աշխատատեղերի թվաքանակը, առաջարկվում է նշված վայրերում իրականացնել լրացուցիչ 72 ծրագիր, ինչը հնարավորություն կընձեռնի երեխային խնամքի արձակուրդում գտնվող մայրերին վերադառնալ աշխատանքի՝ դրանով իսկ պահպանելով իրենց հմտությունները և կարողությունները, որոնք ձեռք են բերել աշխատանքի ընթացքում և խուսափել հետագայում աշխատանքը շարունակելու դեպքում նոր վերապատրաստումներից և ուսուցումներից:

Իրականացվում է նաև նախորդ տարի սկսված և այս տարի շարունակվող ծրագրերի ֆինանսավորումը:

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի ծրագրերի ֆինանսական միջոցների 4-րդ եռամսյակում ավելացումների ընդհանուր գումարը կազմում է 157,895 մլն դրամ:

«Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող' աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում,երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրի 4-րդ եռամսյակի ֆինանսավորման համար լրացուցիչ կպահանջվի 69,155 մլն դրամ:

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում ծրագրով լրացուցիչ 25 ծրագրի համար կպահանջվի 17,875 մլն դրամ, իսկ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում ծրագրի ուսուցման կազմակերպման և խորհրդատվական ծառայություններ» ծրագրի համար՝ 5 մլն դրամ:

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում ծրագրով լրացուցիչ պահանջվող գումարը կազմում է 45 մլն դրամ:

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում ծրագրով՝լրացուցիչ 30 ծրագրի համար պահանջվող գումարը կազմում է 20,865 մլն դրամ:

Լրացուցիչ՝ 4-րդ եռամսյակի համար պահանջվող 157,895.0 հազ. դրամը նախատեսվում է ապահովել զբաղվածության հետևյալ ծրագրերի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով 2019թ. նախատեսված գումարների հաշվին, համաձայն կից ներկայացվող 1-6 հավելվածներ