3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն՝ մարտական կրակով:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներն ամբողջությամբ կատարել են առաջադրված խնդիրը, հրետանու կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հենակետերը։