Ձյան տեսքով տեղումների պատճառով Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար առայժմ փակ է:

Այս մասին «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից: