Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոյեմբերի 8-ին Բեռլինում կընդունի ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին. օրակարգում երկկողմ հարաբերություններն են եւ հրատապ միջազգային հարցերը: Այդ մասին հայտարարել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչը:

«Նաեւ նոյեմբերի 8-ին կանցլերը ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին կընդունի դիվանատանը: Զրույցի ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ հրատապ միջազգային հարցերը: ԱՄՆ-ի պետքարտուղարը Գերմանիայում իր գտնվելու ընթացքում նաեւ հանդիպումներ կանցկացնի ԱԳ նախարարության ղեկավարի, պաշտպանության ու ֆինանսների նախարարների հետ»,- հայտարարել Է կառավարության ներկայացուցիչը նոյեմբերի 1-ին կայացած ճեպազրույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: