Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Ալեքսանդր Սարգսյանի (Սաշիկ Սարգսյան) որդու` Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Նիստից առաջ լրագրողները մի քանի հարց ուղղեցին վերջինիս:

Նա մի քանի հարցի կարճ պատասխանեց։ Միայն  նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ իր եղբոր Նարեկ Սարգսյանից որևէ տեղեկություն չունի։

Հայկ Սարգսյանն անպատասխան թողեց հարցը, թե ըստ վարչապետի հայտարարության՝ Սարգսյաններն ամենակոռումպացված ընտանիքն են։

Հարցին, թե իր ընկերը (գործով տուժող Դավիթ Սիմոնյանը) պնդում է, որ Հայկ Սարգսյանն է կրակել իրեն, վերջինս զարմացավ․ «Իմ ընկերը՞»։