Մարդատար Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը պատկանում է «Յամալ» ավիաընկերությանը, խափանված շարժիչով բարեհաջող վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ավիացիոն ծառայությունից:

«Superjet ինքնաթիռը վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում: Զոհեր չկան»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Ինքնաթիռն իրականացնելիս է եղել Տյումեն-Սանկտ Պետերբուրգ չվերթը: Թռիչքից րոպեներ անց խափանվել է ինքնաթիռի ձախ շարժիչը, և անձնակազմը օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել: