Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթեց Հունաստանին:

Վրացական Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի ընտրանին 3:1 հաշվով հաղթեց Հունաստանին: Հավաքականի կազմում հաղթանակ տոնեցին Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը: Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը ոչ-ոքի գրանցեցին:

Դեռևս հայտնի չէ, թե հավաքականը մրցաշարային աղյուսակում վերջանական որ տեղում է, քանի որ առաջատարներից շատերը դեռևս մրցում են: