ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չվճարվող արձակուրդ է տրամադրել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի նոյեմբերի 1-ին տրամադրել չվճարվող արձակուրդ»:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել էր վարչապետի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ: