«Մի քանի օր է հայ հասարակության մեջ բուռն քննարկվում է Հանրապետության Հրապարակի մետրոյի կայարանի մոտակայքում տեղի ունեցած միջադեպը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր միջադեպի մասնակից, ակտիվիստներից մեկի վրա «զիլյոնկա» լցրած  Նարեկ Սարգսյանը: Նա ներկայացրեց իր դիրքորոշումն ու միջադեպից որոշ մանրամասներ:

«Չեմ հանդուրժելու նման բաներ: Ո′չ սատանիստական, ո′չ էլ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին: Մենք պետք է պայքարենք նրանց դեմ: Ես չեմ հերքում, որ առիթներ ունեցել եմ նրանց հետ առնչվելու, բայց դա արել եմ, որպեսզի ավելի լավ հասկանամ նրանց պլաններն ու դիրքորոշումը: Սա հատուկ ուզում եմ շեշտել, քանի որ նրանք ինձ մեղադրում են գեյ լինելու մեջ, ինչը բնականաբար սուտ է»,- ասաց նա:

Ասուլիսի ժամանակ Սարգսյանը  նշեց, որ ծառայության ժամանակ հետախույզ է  եղել ու իր համար առանձնապես դժվար չի եղել նրանց միջավայրում հայտնվելը. «Երկու տարուց ավելի առնչվել եմ նրանց հետ: Գիտեմ, որ նրանք լուրջ ֆինանսավորում են ստանում: Նրանց համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ եմ խոսել ու լավ գիտեմ, թե նրանք ինչ են ուզում»:

 

Միջադեպի հետ կապված Սարգսյանն ասաց, որ իր համար ձերբակալությունը անակնակալ չի եղել. «Ես գիտեի, որ ինձ կձերբակալեն: Այդ օրը պատահաբար ընկերներիցս մեկի համացանցի ուղիղ միացումը տեսա ու անմիջապես գնացի, ճանապարհին էլ «զելյոնկա» գնեցի»:

Բանախոսը ընդգծեց, որ ԼԳԲՏ համայնքը մեծ ներդրում է ունեցել «հեղափոխության» մեջ, իսկ հիմա իրենց բաժինն են ուզում. «Նրանք մետաստազներ են, որոնց պետք է վերացնենք: Ամենալուրջ կազմակերպություններից հսկայական գրանտներ են ստանում: Արդյունքում՝ փորձում են ոչնչացնել մեզ, մեր մշակույթն ու ինքնությունը: Նրանք լավ են հասկացել, որ միայն այդպես կարող են մեզ ոչնչացնել: Բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չի լինի»:

Նա նաև նշեց՝ մենք պայքարելու ենք միայն օրինական ճանապարհներով: Վստահեցնում եմ, որ այդպես հնարավոր է. «Չգիտեմ էլ՝  ով և ինչից ենթադրեց, որ մեր մշակույթը ազատականացման կարիք ունի: Մենք հրաշալի մշակույթ ունենք, բարձր արժեքներ, իսկ այն, ինչ տեղի ունեցավ մետրոյի կայարանի մոտակայքում, շատ հեռու է մշակույթ լինելուց»:

 

Նրա խոսքով՝ այն ինչ տեղի ունեցավ իր համար անակնկալ չի եղել. «Ես վստահ էի, որ ինձ ձերբակալելու են, բայց ոստիկանների վերաբերմունքն ինձ համար զարմանալի էր: Նրանք շատ դրական էին տրամադրված, նույնիսկ փաստաբանի կարիք չունեցա: Իրականում, իրենք էլ են հասկանում, որ սա նաև իրեց երեխաների համար է արվում, մեր պայքարը նաև իրենց համար է»:

Սարգսյանը նաև հորդորեց դեռահաս երեխաներ ունեցող ծնողներին առավել հետևողական լինել, քանի որ այդ համայնքի թիրախում հենց այդ տարիքային խմբի մարդիկ են. «Նրանց հավաքները հիմնականում գաղտնի են լինում ու երեխաներին էլ հորդորվում է տանը չասել, թե ուր են գնում: Սա ծնողներից լրացուցիչ ուշադրություն ու հետևողականություն է պահանջում»:

 

Նա նշեց, որ իր գործունեության մանրամասները  հասանելի կլինեն բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրազեկ լինել այդ համայնքի գործունեությունից. «Սա դեռ սկիզբն է, դեռ շատ գործեր ունենք անելու: Նոր բացահայտումներ անպայման կներկայացնենք: Բայց մինչ այդ՝ «Փինկ Արմենիա» և «Նոր սերունդ» հ/կ-ներ բռնվեք: Ես ձեր հետևից եմ գալիս»:

 Լուսինե Մարդոյան