Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2019 թվականի հոկտեմբեր ամսին լույս աշխարհ է եկել 217 երեխա՝ 118 տղա եւ 99 աղջիկ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 122 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 43-ը՝ Գավառի, 24-ը՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 26-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:

Նախորդ տարվա հոկտեմբերին գրանցված ծնունդների թիվը 21-ով գերազանցել է այս տարվա ցուցանիշին: Ընդ որում, նախորդ տարվա հոկտեմբերի ծնունդների մեջ աղջիկ երեխաները 1-ով ավելին են եղել տղա երեխաներից:

2017 թվականի հոկտեմբերին Գեղարքունիքի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 245, 2016 թվականի հոկտեմբերին՝ 289, 2015 թվականի հոկտեմբերին՝ 297 երեխա։