Շատ արվեստագետներ մամուլով զարմանք են հայտնել, թե աղմուկ բարձրացրած  «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար ինչպե՞ս կարող էր 2 միլիոն 800 հազար դրամ ծախսվել։ Մեր տրամադրության տակ է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը տրամադրված շուրջ 2 մլն 800 հազար դրամի ծախսային ցուցակը։ Ամենամեծ՝ 1,5 միլիոն դրամը կազմում է կազմակերպական և բեմադրական խմբի վարձատրության (ներառյալ հարկերը) ծախսը երկու՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

Ծրագրի ղեկավարը (1 մարդ,) ստացել է  300.0000 հազար դրամ, երկու ամսվա համար՝ 600։ Նույնքան գումար ստացել է ծրագրի համակարգողը։ Բեմադրության և զգեստների նկարիչը մեկ ամսվա համար ստացել է 300 հազար դրամ։ Գրաֆիկ-դիզայները՝ մեկ ամսվա համար՝ 150 հազար դրամ։ Նույնքան՝ վիդեո վիզուալացման, անիմացման մասնագետը՝ տեխնիկական ռեժիսորը։ Ներկայացման համար 2 բեմական զգեստի պատրաստման վրա (նյութածախս, կարելավարձ, աքսեսուարներ) ծախսվել է 100 հազար դրամ։ Վարձակալության ծախսերը կազմել են 330 հազար դրամ, ձայնային տեխնիկայի լրակազմը (1 oր` 6 դինամիկ, 2 միկրոֆոն, 1 հնչյունային վահանակ)` 280 հազար դրամ։

Պրոյեկտորի համար մեկ օրվա մեջ  ծախսվել է 50 հազար դրամ։ Գովազդային նյութերի տարածման համար էլ` 266 հազար դրամ։