«Ժամանակ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ:

Դատավորը, հիշեցնենք, զենքով սպառնացել էր ազդանշաններով ճանապարհ խնդրող ԱԻՆ-ի աշխատողներին:

Մեզ հայտի դարձավ, որ դատավորի կինն էլ՝ Նոնա Քամալյանը, նոտար է Էրեբունի վարչական շրջանում: Նոնա Քամալյանը նախկին նախարար, ՊԵԿ վարչության նախկին պետ Արսեն Քամալյանի դուստրն է:

Նրանք բազմաթիվ բիզնեսներ ունեն, մասնավոր դպրոց, ավտոլվացման կետեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում