Շարմ էլ Շեյխ հանգստի մեկնած, բայց դժվարությունների մեջ հայտնված հայ զույգը շուտով կվերադառնա Հայաստան։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ դեսպանությունը զբաղվում է հարցով։

Մասիս քաղաքի խանութի տնօրենը, որտեղ զույգը շահել էր Եգիպտոսում հանգիստն անցկացնելու տոմսերը, ևս ասել է, որ դեսպանությունը հոգացել է վերադարձի ծախսերը․ «Երեխան լավ է, դեսպանը հոգացել է բոլոր ծախսերը, ամենայն հավանականությամբ՝ չորեքաշբթի օրը զույգը իրենց բալիկի հետ կժամանի Հայաստան»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նարեկ Հովհաննիսյանն ու Լիլիթ Առաքելյանը ահազանգել էին, որ փաստի առաջ են կանգնել, Եգիպտոսից չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Նարեկ Հովհաննիսյանը պատմել էր, որ ինքն ու կինը խաղարկության ժամանակ հանգստի 2 տոմս են շահել և մեկնել Շարմ էլ Շեյխ՝ հանգստի։ Նոյեմբերի 2-ին ժամանել են Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաք։ Կինը՝ Լիլիթը, 7 ամսական հղի է եղել։ Օդանավում ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ կեսարյան հատման միջոցով վաղաժամ ծննդաբեր է երեխային։ Երեխան ծնվել է թերհաս, նրան հարկավոր է եղել պահել ակվարիումի մեջ, սակայն, քանի որ կնոջ մոտ ամեն ինչ նորմալ է եղել՝ դուրս է գրվել, բայց երեխային թույլ չեն տվել երկրից տանել, նրան ինչ-որ ժամանակ պետք է պահեին հիվանդանոցում։ Երեխային դուրս գրելը հետաձգել են մինչև հաջորդ չորեքշաբթի օրը, սակայն հյուրանոցի ծախսերը վճարված են եղել մինչև նոյեմբերի 9-ի համար։Նարեկ Հովհաննիսյանի խոսքով՝ կնոջս վիրահատության համար իրենցից 5000 ԱՄՆ դոլար են պահանջել, և քանի որ այդքան գումար չեն ունեցել՝ դիմել են Եգիպտոսում ՀՀ դեսպանատանը, որպեսզի իրենց աջակցեն: Դեսպանատան միջամտությամբ 5000 դոլարն իջեցվել է մինչև 3500-ի, սակայն զույգն այդ գումարը նույնպես չի ունեցել։