Չինական Կունմին քաղաքի մերձակայքում գտնվող լճակում տարօրինակ տեսք ունեցող կարպ են տեսանկարահանել: Գլխի վրա բծերի առկայության պատճառով թվում է, թե ձուկը մարդու դեմք ունի՝ բերանով, քթով և աչքերով: «Ձուկը վերածվել է փերիի»,- կադրի հետևում ասում է տեսանյութը նկարահանող կինը:

Մյուսները, սակայն, որոշել են, որ արարածն ավելի շատ նման է հրեշի:

Տեսանյութը, որը սարսափելի տպավորություն է թողնում, վիրուսային է դարձել չինական սոցցանցերում, և դրան ուշադրություն է դարձրել բրիտանական Daily Mail պարբերականը: «Սա սարսափելի է», «Ո՞վ կհամարձակվի այդպիսի ձուկ ուտել»,- գրել են օգտատերերը: