ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 10-ին, ժամը 12:05-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ անասնագոմի տանիքում, այրվում է պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:16-ին, մարվել՝ 13:46-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 60 քմ և մոտ 200 հակ պահեստավորած անասնակեր: