Կապանի օդանավակայանը նախատեսվում է շահագործել  2020 թվականի գարնանից: Մոտ 2 կիլոմետր երկարությամբ թռիչքուղին արդեն պատրաստ է, իսկ չվերթներ կիրականացնի 19 տեղանոց լեհական Let L-410 ինքնաթիռը։

«Մեր հաշվարկով, եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա ինքնաթիռը կարող է մեկ օրում 4 անգամ թռիչք իրականացնել դեպի Երևան ու վերադառնալ Կապան: Ցավոք, նախնական տարբերակով  կարող ենք միայն դեպի Երևան թռիչքներ իրականացնել, քանի որ այս պահին, բացի «Զվարթնոց» օդանավակայանից և Գյումրիի օդանավակայանից Հայաստանում չեն կարող լինել այլ միջազգային օդանավակայաններ»,- ասաց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը:

Նա նշեց, որ այդ ամենով հանդերձ՝ իրենք օդանավակայանը նախագծել, կառուցել և սերտիֆիկացնում են միջազգային օդանավակայանի պահանջներին համապատասխան. «Հույս ունենք, որ մի օր այդ արգելքը կվերանա և Կապանը նույնպես միջազգային օդանավակայան կունենա: Ուզում եմ նշել, որ օդանավակայանը կառուցումը բարդություններ ունի, քանի որ զուտ շինարարություն, շինարարական կառույց չէ, այլ՝ հատուկ օբյեկտ է, անցնում է հատուկ սերտիֆիկացումներ, փորձաքննություններ»: 

 

Ամբարյանը ընդգծեց, որ նախագծման, մտահղացման և իրականացման բոլոր փուլերում ամբողջ ծավալով ֆինանսավորումը իրականցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. «Նախահաշվային արժեքը 2,3 միլիարդ դրամ է, որից մոտ 2 միլիարդը իրացված է: Օդանավակայանը տնտեսապես շահավետ չի լինելու, վնասով է աշխատելու: Վնասն իր վրա է վերցնելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Նաև սոցիալական ծրագրերի շրջանակում, կոմբինատը առանձին սոցիալական խմբերի սուբսիդավորելու է»:

Ըստ Ամբարյանի՝ տոմսը կարժենա մոտ 40 հազար դրամ, որը  ներառելու է նաև վերադարձի գինը. «Սա մեզ համար սոցիալական պրոեկտ է, որն ուղղված է մարզում կյանքի բարելավմանը, ակիվացմանը, տուրիզմի զարգացմանը: Սա բիզնես ձեռնարկ չէ և շահույթ չի հետապնդում: Օդանավակայանը  նաև ստարտեգիական կարևոր նշանակություն կարող է ունենալ, քանի որ Սյունիքը ավելի կմոտեցնի Երևանին»:

 

Նա նաև նշեց, որ օդանավակայանում հիմնական աշխատանքներն  արդեն ավարտվել են և գտնվում է վերջնական՝ հարդարման փուլում. «Բայց կան գործընթացներ, որոնք շինարարական չեն: Քաղաքացիական ավիացիայի վարչության մասնագետների կողմից մեր օդանավակայանը անցնում է փորձաքննություններ, ստուգումներ և համապատասխան ընթացակարգեր: Օդաչուներն առանձին որակավորում են անցել, տեխնիկները՝ առանձին: Այդ գործընթացները ունեն բնական, ընդունված ժամկետներ, որոնք չենք կարող արագացնել»: 

Սյունիքի օդանավակայանի տնօրենը Կարեն Վարդանյանի խոսքով՝  օդանավակայանի կառուցվածքի շուրջ քննարկումներ են ընթանում, որի հաստատումից հետո կսկսեն անձնակազմի հավաքագրումը. «Այդ մարդկանց կգործուղենք Երևան, անցնելու համապատասխան սերտիֆիկացում և դասընթացներ, որից հետո տեղի կունենա օդանավակայանի շահագործումը: Ենթադրվում է, որ 20-ից ավելի մարդ կարող է մեզ մոտ աշխատել: Օդանավակայանը 1 ժամում կարող է սպասարկել մոտ 100 հոգու»:

 

Օդանավակայանի վերակառուցումն իրականացնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

«Օդանավակայանը նախագծել, կառուցել և սերտիֆիկացնում ենք միջազգային օդանավակայանների պահանջներին համապատասխան՝ հույսով, որ մեկ օր էլ Կապանը միջազգային օդանավակայան կհամարվի։

Նախահաշվային արժեքը 2.3 միլիարդ դրամ է, որից մոտ երկու միլիարդն արդեն իրացված է։ Օդանավակայանը տնտեսապես շահավետ չի լինելու, վնասով է աշխատելու։ Վնասն իր վրա է վերցնելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Առանձին սոցիալական խմբերի սուբսիդավորելու է ինքնաթիռի տոմսի արժեքը, որը մոտ 40.000 դրամ կլինի՝ ներառյալ հետդարձի գինը։ Սա ուղղված է մարզում կյանքի բարելավմանը, տուրիզմի զարգացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը։

 Լուսինե Մարդոյան