Ամերիկացի միլիարդատեր, «Սորոսի հեջ-ֆոնդ»-ի, «Քաղաքացիական հասարակություն» ֆոնդի տնօրեն Ջորջ Սորոսն ամիսներ առաջ հայտարարել էր Հայաստանում քաղաքացիական հասարակությանն օգնելու անհրաժեշտության մասին։ «Հայաստանում քաղաքացիական հասարակությանը հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրի դեմոկրատական ներկայի և ապագայի համար»,- գրել էր Սորոսը Թվիթերի իր էջում՝ գրառմանը կցելով «Քաղաքացիական հասարակության» ֆոնդի կայքում հրապարակված հոդվածը՝ «Ինչպես կարող են ԱՄՆ քաղաքականությունը որոշող մարդիկ աջակցել դեմոկրատիային Հայաստանում» վերնագրով։
 
Ինչպես ասում են՝ Սորոսը ասաց և արեց: 2019-ի իներորդ ամիսը բավական ուշագրավ է այն առումով, որ, կարծես թե, Սորոսի հայաստանյան hիմնադրամը տվյալ ամիսը նվիրել էր հայկական մեդիային: Օրինակ, սեպտեմբեր ամսվա ընթացքում Սորոսի գրասենյակից դրամաշնորհներ են ստացել «Ցայգ» հեռուստաընկերությունը՝ 8000 դոլարի չափով այս գրանտը նախատեսված է ծախսել դատական ռեֆորմների շուրջ հասարակական տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ: 8000 դոլարի դրամաշնորհ էլ ստացել է «Անկյուն Պլյուս Երեք» հեռուստաընկերությունը, նպատակն էլ առողջապահության, կրթության ոլորտների, ազգային փոքրամասնությունների խնդիրների քննարկումն ու բարձրաձայնումն է: 8000 դոլար ստացել է «Քյավառ Թիվի»-ն՝ Գեղարքունիքի մարզում տեղական ինքնակառավարման, առողջապահական, գյուղատնտեսական հարցերի քննարկման նպատակով: Նույնը վերաբերվում է նաև «Լոռի Թիվ»-ին և «Ալթ Թիվի Մեդիա»-ին, որոնք ստացել են համապատասխանաբար 8000 և 7968 ԱՄն դոլար:
 
Ինչպես երևում է՝ սորոսականները հասկանում են, որ հեղափոխությունից հետո մեդիան իսկապես քաղաքական հարցերի լուծման առանցքային գործիքակազմերից մեկն է և, կարծես թե, Սորոսի հայաստանյան գրասենյակն այժմ էլ որոշել է աշխատել հենց մարզային մեդիան իրենով անելու ուղղությամբ: