Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 12-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկյաացրել՝ նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու և մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդություն։

Խուդոյանը նշեց, որ պատճառը Աննա Դանիբեկյանի կողմից մինչև հիմա ներկայացված միջնորդությունների մերժումն է։ Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև Փաստաբանական թիմի մյուս անդամները։ Երբ դատավորը հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանին, թե արդյոք միանում է պաշտպանների ներկայացրած միջնորդությանը, նա պատասխանեց․ «Կասկածո՞ւմ եք»։

Իսկ հետո երբ դատավորը հարցրեց, թե արդյոք ավելացնելու բան ունի, վերջինս նշեց, որ լավ բաներ չի ասելու, ավելի լավ է՝ չասի։

Մանրամասները՝ iravaban.net-ի տեսանյութում