Վերաքննիչ դատարանը մերժել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի պաշտպանների բողոքը: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպաններիս բողոքը և ես կմնամ ապօրինի կալանքի տակ: Մարդ չգիտի էլ ուրախանա, թե տխրի: Փաստորեն իմ անձը այնքան կարևոր է, որ իշխանությունները բոլոր հնարավոր ձևերով ուզում են ինձ փակի տակ պահել: Կարծես թե փորձում են պատժել ՀՀ 2-րդ և 3-րդ Նախագահներին սատար կանգնելու համար: 
Է՜հ ինչ արած, կալանավորված կպայքարեմ, ես անկոտրուն եմ: 
Դատավորներին ուզում եմ հիշեցնել իրենց վարչապետի բառերը . 
Ոչ մի բան չի մոռացվում...»: