Լոնդոնյան Dulwich պատկերասրահից փորձել են Ռեմբրանդտի երկու կտավ գողանալ, հայտնում է Evening Standart-ը։

Ոստիկանությունը դեպքի վայր է եկել կողոպտիչների ներխուժումից մի քանի րոպե անց։ Կասկածյալները հետապնդող ոստիկանից խուսափել են՝ նրա վրա անհայտ բաղադրության նյութ փչելով։ Կասկածյալներին հետապնդող եւ տուժած ոստիկանը լուրջ վնասվածքներ չի ստացել եւ գտել է կտավներից մեկը։

Երկրորդ կտավը հայտնաբերվել է պահապանի օգնությամբ։ Կտավներից ոչ մեկը դուրս չի բերվել պատկերասրահից։

Այժմ դրանք գտնվում են շուրջօրյա հսկողության տակ: