Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանզ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ Արտենի-Արագածավան գյուղերի միջնամասում երկաթուղու գծերի վրա մի քաղաքացի կա ընկած:  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը և քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 59-ամյա, Ա. Մ.-ն, վարելով թիվ 3402 համարի բեռնատար գնացքը, Երևան-Գյումրի երկաթգծի թիվ 2796 պիկետի 7-րդ հատվածում վրաերթի է ենթարկել Արտենի գյուղի բնակիչ, 51-ամյա Հ. Ա.-ին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 17:00-ի սահմաններում մահացել է:

Հայտնի է, որ մահացածը չէր աշխատում, գյուղում հովիվ էր, իսկ մեքենավար Ա. Մ.-ն աշխատում է Հարավ-կովկասյան երկաթուղու Գյումրու լոկոմոտիվ դեպոյում:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: