«Ժամանակ» թերթը գրում է. «Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը ակտիվորեն զբաղված է ՀՀԿ-ի շարքերի համալրմամբ:

Հեղափոխությունից հետո իշխանությունը կորցրած ՀՀԿ-ի շարքերը ամենաշատ կուսակցականներ անդամագրվել են հենց նրա շնորհիվ:

Սահակյանը հույս ունի, որ իրեն հաջողվելու է այդ ճանապարհով ՀՀԿ-ին հետ վերադարձնել իշխանության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում