Քիչ առաջ մեկնարկեց ՀՖՖ գործկոմի նիստը: Տարածված խոսակցությունների համաձայն' այն կարող է շրջադարձային լինել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի համար: Ըստ տեղեկություների' գործկոմի անդամները պատրաստվում են անվստահություն հայտնել նրան:

Նկատենք, որ վերջին շրջանում լարվածություն էր առաջացել և Վանեցյանի՝ պաշտոնից ազատման խոսակցությունները սկսեցին այն բանից հետո, երբ նա, առանց գործկոմի անդամերի հետ համաձայնության, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակել Աբրահամ Խաշմանյանին:

Խոսակցություններն ահագնացան, հատկապես, օրեր առաջ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Իտալիայից կրած խայտառակ պարտությունից հետո: Կատարվածում մեղադրում էին ոչ թե Խաշմանյանին, քանի որ նա, ընդամենը, մեկ-երկու խաղ էր անցկացրել հավաքականի հետ, այլ միակ մեղավորն, ասում էին, հենց Վանեցյանն է: