00:35
Վերանորոգվում է Ջերմուկի հին ճանապարհը. այն չի գործում ավելի քան 30 տարի

Ջերմուկի հին՝ բոլորի կողմից սիրված ճանապարհը բացելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը վերահսկվում է Ջերմուկի համայնքապետարանի կողմից:

Ջերմուկի հին ճանապարհը, որը միշտ արժանացել է զբոսաշրջիկների հետաքրքրությանը, և հայտնի է իր ունիկալությամբ, (ի դեպ հենց բազմաթիվ զբոսաշրջիկների խնդրանքն է հիմք հանդիսացել նման որոշման համար) կրկին կսկսի գործել` հայտնում է Ջերմուկի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Այն չի գործում ավելի քան 20-30 տարի: Վերևից թափվող քարերն ամբողջությամբ հատել են ճանապարհը և արգելափակել մեքենաների անց ուդարձը:

Այս ճանապարհին է գտնվում Վարդան Մամիկոնյանի երկրաբանական բնության հուշարձանը: Այն գրանցված է ՀՀ Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում (2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման համաձայն).

Ճանապարհի վերանորոգման աշխատանքները իրականացվում են երկու՝ Ջերմուկ և Վայք համայնքների ղեկավարների պայմանավորվածությամբ և համատեղ ջանքերով:


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս