Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 09:30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Դադումյան փողոցի վերջնամասում՝ Աշտարակի զինվորական կոմիսարիատի մոտ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 22-ամյա Արթուր Մալխասյանի վարած Mercedes E-320 մակնիշի 35 SA 449 համարանիշի և 27-ամյա Քնարիկ Ղազարյանի վարած Mercedes ML մակնիշի 17 RT 777 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Mercedes ML-ը կողաշրջվել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: